Artsakhpress

Հարցազրույց

Դա ցեղասպանություն էր. Շահումյանից բռնի տեղահանումը վերապրած կնոջ հիշողությունները

Ծովինար Գզիրյանի կյանքը երկու մասի է բաժանվել՝ մինչեւ Շահումյանից բռնի տեղահանումը եւ տեղահանումից հետո: «Մինչեւ» կյանքում է մնացել տունը Վերին Շեն գյուղում, մեծ ընտանիքի երջանիկ րոպեները, «հետո» կյանքում՝ ամուսնու զոհվելը, պատերազմը:   

Դա ցեղասպանություն էր. Շահումյանից բռնի տեղահանումը վերապրած կնոջ հիշողությունները

Դա ցեղասպանություն էր. Շահումյանից բռնի տեղահանումը վերապրած կնոջ հիշողությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ծովինար Գզիրյանի NEWS.am-ին տված հարցազրույցում պատմել է վերապրած ողբերգական օրերի մասին:
1992 թվականի հունիսի 13-ին ադրբեջանական ստորաբաժանումներ սկսեցին Շահումյանի շրջանի վրա հարձակումը: Շրջանի բնակչությունը բռնի տեղահանվեց, շատերը զոհվեցին: Մինչ օրս հարյուրավոր խաղաղ բնակիչների ճակատագիրն անհայտ է:
«Մենք Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղից ենք: Այն ժամանակ, երբ տեղի ունեցան այդ իրադարձությունները, ես ամուսնացած էի, չորս երեխաների մայր էի: Կրտսեր երեխաներիցս մեկը մեկ տարեկանից մի փոքր էր մեծ, մյուսը 3 տարեկան էր: Ավագ երեխաներս 10 եւ 11 տարեկան էին: Մեր տունը գյուղի ծայրին էր եւ մշտապես գնդակոծության տակ էր: Հաճախ էին գնդակոծում:
Հարձակումը սկսվեց հունիսի 12-ին: Ես չորս երեխաներիս հետ, նաեւ տալիս չորս երեխաների հետ ուղեւորվեցի Գյուլիստան, որովհետեւ գյուղում մնալն արդեն շատ վտանգավոր էր: Մենք չգիտեինք, որ հայրենի գյուղը ընդմիշտ ենք լքում: Քանի որ նախկինում էլ էինք ստիպված եղել թաքնվել անտառում, բայց հետո մենք վերադառնում էինք հայրենի օջախներ: Մենք այդ անգամ էլ էինք մտածում, որ շուտով կվերադառնանք: Գիշերեցինք անտառում, առավոտյան ռմբակոծությունը վերսկսվեց:
Այնուհետեւ սկսվեց բնակչության արտագաղթը: Դա այնպես էր, ինչպես Ցեղասպանության ժամանակ: Մեկը ձիու վրա, մեկն՝ ավանակի, մյուսը՝ ոտքով, երեխաների, ծերունիների, լացի հետ: Մենք տեղի ունեցողին չէինք հավատում»,- հուզվելով վերապրած հիշողություններից՝ պատմեց տիին Ծովինարը:
Մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր ոտքով էին գնում՝ անտառներով եւ հեղեղատներով: «Ես տանում էի փոքրիս, սկեսրայրիս գրկում երեքամյա փոքրիկն էր: Ավագներն ինքնուրույն էին գնում: Գնում էինք առանց հույսի, որ կարող ենք հասնել անվտանգ ապաստարանի: Մենք ոչինչ չէինք կարողացել տանից վերցնել: Ո՛չ երեխաների համար հագուստ, ո՛չ ճանապարհի ուտելիք, ո՛չ փաստաթղթեր, ո՛չ գոնե մեկ լուսանկար»,- շարունակում է տիկին Ծովինարը:
Հետո ստեղծվեցին պարտիզանական ջոկատներ հայրենի Շահումյանն ազատագրելու հույսով: Պարտիզանական ջոկատներում է մարտնչել ու զոհվել Ծովինարի ամուսինը՝ նայոր Վանյա Գզիրյանը:
Առանց ամուսնու, հայրենի տնից հեռու, բայց սկեսրայրի ու սկեսուրի օգնությամբ Ծովինարը երեխաներին մեծացրել է, նրանց կրթություն տվել: «Հիմա ես 8 թոռան տատիկ եմ, եւ համալրում է սպասվում»,- հայտնեց տիկին Ծովինարը:
Ավագ երեխաները հիշում են տունը եւ հիշում են փախուստի ճանապարհը: «Մենք երկհարկանի տուն ունեինք, իսկ մեր գյուղի տները լավն էին, մեծ տնամերձ հողամասով: մենք այդ ամենը կորցրել ենք: Սկեսուրս ասում էր՝ փառք Աստծուն, որ գոնե երեխաներին փրկեցինք: Մենք այն սարսափելի օրերի մասին երբեք չենք մոռանում, հիշում ենք միշտ, ամեն օր: Անցել է 28 տարի, բայց մենք ապրում ենք հայրենիքի կարոտը սրտներիս մեջ: Այնտեղ են մեր տները, նախնիների գերեզմանները»,- հառաչում է տիկին Ծովինարը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search