Artsakhpress

Սփյուռք

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը նիրված է Լիբանանի հայ համայնքին

«Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը մեկնարկելու է հունիսի 6-ին, Երևանի ժամանակով 11:00-ին։

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը նիրված է Լիբանանի հայ համայնքին

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը նիրված է Լիբանանի հայ համայնքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած  հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը  կդարձնեն ամենաքննարկվող թեման:
Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ:  Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբ ներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը: 
Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16:00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին: 
2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11:00-18:00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search