Artsakhpress

Քաղաքական

Մեկնարկել են Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին թեկնածուների ինքնաառաջադրումները

Հուլիսի 5-ին կայանալիք Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին համայնքի ղեկավարի թեկնածու գրանցվելու համար Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը:

Մեկնարկել են Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին թեկնածուների ինքնաառաջադրումները

Մեկնարկել են Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին թեկնածուների ինքնաառաջադրումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայության փոխանցմամբ՝ դիմումին կից ներկայացվում է տեղեկանք՝ վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված լիազոր մարմնի  կողմից, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` կենտրոնական գանձապետարան` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4: 
 
Գրանցման փաստաթղթերը Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սույնթվականի  հունիսի 10-ից մինչև հունիսի 14-ի ժամը 18.00-ն: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԱՀ Մարտունու  տարածքային ընտրական հանձնաժողով կամ զանգահարել 047-82-20-66 հեռախոսահամարով:
 
ԱՀ ԿԸՆ-ն տեղեկացնում է, որ մեկնարկել է նաև արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման շրջանակներում դիտորդների ու լրագրողների հավատարմագրման գործընթացը: Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել կարող են Արցախի և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին: Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է մինչև  2020թ.  հունիսի 25-ը ներառյալ:
 
Իսկ արտահերթ ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման դիմումը և ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակը ԿԸՀ են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ՝ մինչև 2020թ. հունիսի 20-ը ներառյալ: 
 
Նշենք, որ մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԿԸՀ, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոս`(047)97-12-94: Դիտորդների և լրագրողների հավատարմագրման գործընթացի մասին առավել մանրամասն ներկայացված է ԿԸՀ կայքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search