Artsakhpress

Հասարակական

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 5-ին խորհրդարանում ընդունել է կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանին:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը իր և հանձնաժողովի բոլոր անդամների անունից, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել համագործակցել ոլորտների զարգացման հարցերում և անհրաժեշտության դեպքում՝ նպաստել օրենսդրական դաշտի բարելավմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գիտության, կրթության և սպորտի նախարարը նշել է, որ ինքը ևս ակնկալում է մասնագիտական հանձնաժողովի հետ սերտ համագործակցություն և հիմնախնդիրների լուծման ուղղությամբ աջակցություն: Լուսինե Ղարախանյանը նաև ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները՝ բնագիտական առարկաների ուսուցման, առցանց համակարգերի ներդնման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են COVID-19 համավարակի պայմաններում հեռավար դասընթացների կազմակերպման արդյունավետությանը, տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերից ներդնվող ուսուցման անվճար համակարգի առանձնահատկություններին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search