Artsakhpress

Մշակույթ

Ազգային երաժշտարվեստը կրելու և տարածելու առաքելությունն Արցախի ժողգործիքների նվագախումբը կիրականացնի պետական կարգավիճակով. տնօրենը խոսել է անելիքներից

2020 թվականից Արցախի ժողգործիքների նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել:

Ազգային երաժշտարվեստը կրելու և տարածելու առաքելությունն Արցախի ժողգործիքների նվագախումբը կիրականացնի պետական կարգավիճակով. տնօրենը խոսել է անելիքներից

Ազգային երաժշտարվեստը կրելու և տարածելու առաքելությունն Արցախի ժողգործիքների նվագախումբը կիրականացնի    պետական կարգավիճակով. տնօրենը  խոսել  է  անելիքներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում ասել  է  նվագախմբի նորանշանակ   տնօրեն   Աշոտ Սարկիսյանը:
 
Ա.  Սարկիսյանը,   խոսելով  նվագախմբի   կարևորության  մասին,   նշել է, որ   այսօր  բոլորի համար առաջնային նպատակներից է ոչ միայն պահպանել ազգային երաժշտարվեստը, այլև սերունդներին փոխանցել մաքրամաքուր հայկական երաժշտություն:
 
«Այս ենթատեքստում ժողգործիքների նվագախումբը մեծ անելիք ունի, և կարծում եմ, որ այս առումով ամենամեծ պատասխանատվությունը դրված է հենց  մեր  կառույցի  վրա: Նվագախումբն այժմ կայացման փուլում է: Համոզված եմ, որ  նորաստեղծ նվագախումբը  պետության կողմից ավելի մեծ աջակցության կարժանանա: Իսկ նվագախմբի յուրաքանչյուր անդամ ոչ միայն պարտավորված, այլև մեծ պատասխանատվությամբ ստանձնել  է ազգային երաժշտարվեստը կրելու և տարածելու առաքելությունը, որը մեծ ներուժ ունի՝ էլ ավելի բարձրացնելու հասարակության՝ ազգայինի հանդեպ գիտակցությունը»-ավելացրել   է Ա. Սարկիսյանը:
 
Ըստ  մեր  զրուցակցի՝  Ազգային նվագարանների նվագախումբը միշտ էլ մեծ պահանջարկ է վայելել հայրենակիցների կողմից: Նվագախմբի հետագա գործունեության հետ կապված բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունեն, որ պետք է առաջիկայում կյանքի կոչեն թիմով:
 
«Պետք  է հաճախ կազմակերպել համերգներ՝ մայրաքաղաքում, շրջաններում, նաև երկրից դուրս: Իսկ այս օրերին տարբեր ծրագրեր են քննարկվում, որ պանդեմիայի ժամանակահատվածում մեր հասարակությունը կտրված չլինի ազգային երաժշտությունից,  առայժմ փորձում ենք մեր գործունեությունը ծավալել օնլայն հարթակներում»-ընդգծել  է  Ա.  Սարկիսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search