Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Գի Տեսիեն շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ, Բուշ-դյու Ռոն նահանգի պատգամավոր, Ֆրանսիայի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ, Պատվավոր քաղաքապետ Գի Տեսիեն:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Գի Տեսիեն շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Պարոն նախագահ,
Որպես Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ և ֆրանսիացի պատգամավոր, պատիվ ունեմ Ձեզ հղելու ամենաջերմ և բուռն շնորհավորանքներս Ձեր՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում վերջերս ընտրվելու կապակցությամբ:
COVID-19-ի համաշխարհային ճգնաժամի պայմաններում ընտրությունների բարեհաջող անցկացումն անհերքելիորեն բարձրացրեց Արցախը ժողովրդավարության օրինակի մակարդակի: Սա վկայում է արցախցի ժողովրդի նվիրվածության և ձեր երիտասարդ ժողովրդավարության տոկունության մասին:
Հուսով եմ, որ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելը թույլ կտա մեզ էլ ավելի խորացնել Ֆրանսիայի և Արցախի միջև արդեն իսկ գերազանց հարաբերությունները և զարգացնել նոր համագործակցություններ:
Ես անհամբեր սպասում եմ, այս ճգնաժամն ավարտվելուն պես, կրկին այցելել Ղարաբաղ, ուր նախապես ծրագրել էի գալ այս ամսին: Հույս ունեմ, որ պատիվ կունենամ հանդիպել Ձեզ՝ միասին քննարկելու այն հեռանկարները, որ Ձեր նոր մանդատն ընձեռնում է մեր երկու երկրների միջև համագործակցության համար:
Տեղեկացնենք, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հեռախոսացույց է ունեցել Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ և շնորհավորանքի առթիվ խնդրել փոխանցելու իր շնորհակալական խոսքը Գի Տեսիեին ու Ֆրանսուա Ռոշբլուանին: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համավարակի հաղթահարումից հետո վերսկսելու համատեղ աշխատանքները: