Artsakhpress

Հասարակական

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Մահացել է արցախցի 25-ամյա ապագա ուռուցքաբանը, որը տառապում էր քաղցկեղով:

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր…

Սիրելի՛ Սաթենիկ, քո հարազատների ցավը բոլորինս է, քանի որ բոլորս քեզ հետ պայքարում էինք կյանքիդ համար: Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին:

Դու միացար լեգենդար ազատամարտիկ և հրամանատար հորդ՝ Սամվել Սաֆարյանին, ով իր մատաղ կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին՝ հանուն քեզ, հանուն բոլորիս…

Ննջիր խաղաղությամբ…»,-գրում է նախագահը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search