Artsakhpress

Սպորտ

ՉԼ խաղերը կարող են հյուրընկալել երեք երկիր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերը հյուրընկալելու հայտ կներկայացնեն երեք երկիր:

ՉԼ խաղերը կարող են հյուրընկալել երեք երկիր

ՉԼ խաղերը կարող են հյուրընկալել երեք երկիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը, Գերմանիան և Պորտուգալիան պատրաստ են հյուրընկալել Չեմպիոնների լիգայի հաջորդիվ կայանալիք խաղերը: Քառորդ եզրափակիչից սկսած բոլոր խաղերը կարող են անցկացվել 100 կմ շառավղի 4 մարզադաշտերում: Գերմանիան պատրաստ է խաղերն ընդունել Ֆրանկֆուրտում, Մայնցում, Հոֆենհայմում և Դարմշտադտում:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչը կարող է չկայանալ Ստամբուլում: ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնությունները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search