Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՖՖ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ: 

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՖՖ պատվիրակությանը

 Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՖՖ պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ոջունելով հյուրերին, նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա: 
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ընդգծել է մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը և հավաստիացրել, որ այս առումով շարունակական են լինելու աջակցության տարբեր ծրագրերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search