Artsakhpress

Տնտեսական

Հանրապետության որոշ շրջաններում մեկնարկել են բերքահավաքի փորձնական աշխատանքները. փոխնախարար

Հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գարնանացանի տարածքները կազմել են 17 հազար 695 հա:

Հանրապետության որոշ շրջաններում մեկնարկել են բերքահավաքի փորձնական աշխատանքները. փոխնախարար

Հանրապետության  որոշ   շրջաններում  մեկնարկել  են    բերքահավաքի  փորձնական   աշխատանքները. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում ասել է  ԱՀ  գյուղատնտեսության  փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը:
 
Խոսելով   հացահատիկային  մշակաբույսերի  բերքահավաքը    սկսելու    մասին՝  Վ. Ավետիսյանը  նշել է, որ    կան  շրջաններ, որտեղ      մեկնարկել  են    փորձնական   աշխատանքներ, բայց  դրանք  մասսայական  բնույթ     չեն  կրում:
 «Ստացված   տեղեկությունների  համաձայն՝     ունենք   70  հազար  844    հա  աշնանացան   հացահատիկայինների   տարածքներ, որից    38 հազար  379  հա  գարի   և  32  հազար   460  հա ցորեն»,-տեղեկացրել  է  փոխնախարարը:
 
Նա  ասել է  նաև, որ   հանրապետության  տարածքում  հակահրդեհային  միջոցառումներն   իրականցվում  են  երկու  փուլով:  Առաջինը      եղել է  համատարած  ոչնչացման հերբեցիդի   սրսկման  միջոցով  սակավ  հրդեհավտանգ  գոտիների   ստեղծման միջոցառումը, որն  ավարտված  է. այն  իրականացվել է  1500  հա-ի  վրա: Երկրորդ  փուլն  արդեն    մեկնարկել է   այն  տարածքներում, որտեղ  սրսկումներ  չեն    իրականացվել: Շրջաններում   կտեղադրվեն    շուրջօրյա   գործող   պահակակետեր, որտեղ  կլինեն  ինչպես  հրշեջ    մեքենաներ, այնպես  էլ  տրակտորներ՝  համապատասխան  ագրեգատորներով:
 
«Բերքատվության   վերաբերյալ  մտավախություններ   ունեցել  ենք՝  հատկապես, որ  աշնանը  և  ձմռան  առաջին  ամիսներին  տեղումներ    չեն  եղել: Կարծում  եմ՝ այս  տարվա   արդյունքները   կգերազանցեն  նախորդ  տարվա ցուցանիշները:  Այսօրվա  դրությամբ   հանրապետությունում     սարքին  վիճակում  ունենք  250    հացահատիկահավաք  կոմաբայն, որը  լիովին  բավարարում  է  ունեցած   ցանքատարածություններում բերքահավաք   իրականացնելու  համար: Ի  դեպ,  անցած  տարի   ՀՀ-ից   տրամադրվեն են   կոմբայններ, որոնք     ևս    օգտագործում  ենք     այդ  աշխատանքների  կազմակերպման  նպատակով»,-նշել է   Վ. Ավետիսյանը: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Search