Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ:
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ. ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 43
Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: