Artsakhpress

Սփյուռք

«Ես դատապարտում եմ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը»․ Թուրքիայի արդարադատության նախարար

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակումը։

«Ես դատապարտում եմ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը»․ Թուրքիայի արդարադատության նախարար

«Ես դատապարտում եմ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը»․ Թուրքիայի արդարադատության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ես դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը։ Ուրիշների սրբության հանդեպ հարգանքը մեր ամենահիմնարար արժեքներից մեկն է։ Իրավական պետությունում նման գործողությունները երբեք ընդունելի չեն»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ Գյուլը գրառում է կատարել Twitter-ում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել:
«Մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են: Քուզքունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը տեղից պոկվել և գետնին է նետվել: Իշխանությունների ատելության խոսքը սովորական է դարձնում ատելության հողի վրա կատարվող հանցանքները»,-գրել էր Փայլանը:
Ավելի ուշ Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը տեղեկացրել էր, որ անվտանգության աշխատակիցների կողմից խաչը վերցվել և կրկին տեղադրվել է իր տեղում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search