Artsakhpress

Հասարակական

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում․ դատարանը բավարարել է հայցադիմումը

Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում․ դատարանը բավարարել է հայցադիմումը

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում․ դատարանը բավարարել է հայցադիմումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։
Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մայիսի 26-ին կրկին հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը՝ կապված 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի հետ։
Դատավորը ստացել էր «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։
Բացի այդ, 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։
2008-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը իր հերթին միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 13:00-ին։
Կարեն Խաչատրյան

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search