Artsakhpress

Քաղաքական

Սամվել Բաբայանը կնշանակվի ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար:

Սամվել Բաբայանը կնշանակվի ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Սամվել Բաբայանը կնշանակվի ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ վերջնական որոշումը կայացրել են նախօրեին Երևանում Սամվել Բաբայանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ա. Հարությունյանը նշել է, որ մինչ այդ Սամվել Բաբայանը երբևիցե չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու համար: ԱԽՔ պաշտոնում նշանակվելու առաջարկը եղել է Արցախի Նախագահի կողմից:

Ա. Հարությունյանը բնական է համարում այն խոսակցությունները, որոնք մինչ այդ եղել են հանրության մեջ: Նախագահի խոսքով՝ դրանք ենթադրություններ էին:

«Հաշվի առնելով, որ համապետական ընտրություններին «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանրության կողմից ստացել է ավելի քան 24% քվե, և «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության հետ, կարծում եմ՝ այդ պաշտոնն ընդունելի է և համապատասխանում է նրան: Տեղեկացնեմ նաև, որ անվտանգության խորհրդի գործունեության ոլորտում որակական նոր փոփոխություններ կլինեն»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search