Artsakhpress

Քաղաքական

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում կադրային նոր նշանակումներին:

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի նոր կառավարությունում ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար է նշանակվելու Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Վերջինիս շնորհվել է նաև գեներալ-մայորի կոչում:

«Կցանկանայի նշել, որ այս կարևոր նախարարության հետ կապված ունենք մեծ ակնկալիքներ, իհարկե հիմնականում ողջունվել է, սակայն միանշանակ չի ընդունվել նոր նախարարության կազմավորումը: Սա մեր կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչպես երիտասարդության զարգացման համար»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Հաջորդ որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվելու է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ԱՀ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր մի քանի օր առաջ: Ա. Հարությունյանը համոզված է, որ համատեղ աշխատանքով կարողանալու են զարգացնել Ազգային անվտանգության ծառայությունը: Այս համատեքստում Արցախի Նախագահը կարևորել է ՀՀ գործընկեր կառույցի հետ համատեղ աշխատանքը և նշել, որ որակական առումով կլինեն նոր փոփոխություններ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search