Artsakhpress

Քաղաքական

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

102 տարի առաջ այս օրը՝ 1918 թ-ի մայիսի 28-ին, հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է հարյուրամյակներ անց վերականգնել պետականությունը:

Առաջին Հանրապետությունը անօրինակ հաղթանակների ծնունդ է, հայ ժողովրդի նվիրական պայքարի մարմնացումը՝ հանուն ազատ և անկախ ապրելու, արարելու և բարեկեցիկ ապագա կառուցելու: Այդ հիշարժան տոնը ապացույցն է սեփական ուժերին ապավինելու և հիմքը՝ նոր ձեռքբերումների ու սխրանքների:

Այսօր մեր գերխնդիրն է առկա մարտահրավերներին համարժեք ուժեղ պետություն կառուցելու, միավորելու յուրաքանչյուրիս ջանքերը այդ նվիրական գաղափարը կենսագործելու՝ բարձր պահելով հաղթանակները կերտած հերոսների հիշատակը, սերունդներին շռայլելով հայրենապաշտությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը:

Սիրելի՜ բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի առթիվ՝ մաղթելով նոր հաղթանակներ երկրի զարգացման կարևոր այս փուլում, խաղաղություն և լավատեսություն»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search