Artsakhpress

Քաղաքական

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը շնորհավորել է ԱՀ նախագահին

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Կանադայի խորհրդարանի անդամ Ռեյչել Հարդերը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին:

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը շնորհավորել է ԱՀ նախագահին

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը շնորհավորել է ԱՀ նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ուղերձում ասված է.
 
«Հարգելի պարոն Հարությունյան,
Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին մարտի 31-ին հաջողությամբ անցկացված ընտրությունների և ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կապակցությամբ: Ոգևորիչ է ականատես լինել, որ նույնիսկ տարածաշրջանային քաղաքական և տնտեսական չհաղթահարված մարտահրավերների պայմաններում Արցախը շարունակում է առաջընթաց արձանագրել ժողովրդավարական զարգացման գործում:
Ի հավելումն, կցանկանայի շնորհավորել Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առթիվ: Մրցակցային ընտրություններում Ձեր վճռական հաղթանակը նշանակում է, որ Դուք Ձեր հայրենակիցներից ուժեղ մանդատ եք ստացել՝ շարունակելու Արցախի հետևողական զարգացումը որպես ինքնիշխան, ժողովրդավարական և տնտեսապես բարգավաճ Հանրապետություն: Դուք հպարտանալու շատ առիթներ ունեք:
Դուք պատասխանատվություն եք ստանձնում մի ժամանակաշրջանում, երբ Արցախի առջև ծառացած են զանազան չհաղթահարված տարածաշրջանային քաղաքական և տնտեսական մարտահրավերներ: Որպես Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար վստահեցնում եմ Ձեզ, որ մենք կշարունակենք բարձրացնել իրազեկվածությունն արցախյան հիմնախնդրի մասին և աջակցել Արցախի Հանրապետության ինքնիշխան ձգտումներին:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր աշխատակազմին ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելության մեջ և արդյունավետ ծառայություն ի շահ Արցախի ժողովրդի»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search