Artsakhpress

Քաղաքական

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձեւավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձեւավորվող կառավարությանը:

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձեւավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձեւավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեն:
Հայտարարությունում ասվում է.
«Սիրելի  հայրենակիցներ,
Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակյա  խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքներով այժմ կազմավորվում են երկրի գործադիր եւ օրենսդիր նոր իշխանությունները:
2020թ. ապրիլի 9-ի հայտարարությամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրությունների կապակցությամբ մեր գնահատականների եւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:
Նկատի ունենալով համապետական ընտրությունների եւ ընտրված նախագահի հետ բանակցությունների արդյունքները՝  նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձեւավորվող  կառավարությանը:
2019թ. հուլիսի 7-ին եւ օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթությունների եւ նախընտրական ծրագրի հիման վրա հարաբերություններ ենք կառուցելու ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ:
Հուսով ենք, որ նոր իշխանությունները ջանք չեն խնայի հաջողություններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցությունների ընթացքում առավել կարեւորված՝ պետականության ամրապնդման, անվտանգության ապահովման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի իրավապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հաստատման, վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղություններով:
ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցով հաստատակամորեն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգավաճման գործում: ՀՅ Դաշնակցության ելակետային ուղենիշը եղել եւ մնում է ազատության, արդարության, ազգային ու համամարդկային արժեքների ամրակայումը եւ ներազգային համերաշխության  ապահովումը»:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search