Artsakhpress

Հասարակական

«Արցախպրես»-ը յուրահատուկ կամուրջ է Արցախի և Սփյուռքի միջև

«Արցախպրես» լրատվական գործակալության ծնունդը պահանջված էր. ավելի մոտ ընթերցողին, ավելի մոտ իրադարձություններին:

«Արցախպրես»-ը յուրահատուկ կամուրջ է Արցախի և Սփյուռքի միջև

«Արցախպրես»-ը յուրահատուկ կամուրջ է Արցախի և Սփյուռքի միջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի հանրային հեռուստատեսության լրատվական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նորայր Հովսեփյանը։
 
Նրա խոսքով՝ այն նոր հնարավորությունների, նոր տեխնիկական լուծումների հաջողված փորձ էր, որը ընդունեց Արցախի ընթերցողը և ոչ միայն:
 
«Դրանից հետո էլ «Արցախպրես»-ին հաջողվեց պահպանել իր իսկ սահմանած նշաձողը՝ որպես լրատվական գործակալություն: Իր օպերատիվությամբ այն շարունակում է արցախյան լրատվադաշտի առաջիններից մնալ։ Եթե գնահատման չափանիշ ընտրենք տեղեկատվության օպերատիվությունը, բազմազանությունը, ապա, կարծում եմ, հաջողվում է ընթերցողի պահանջարկը բավարարել: «Արցախպրես»-ը, սակայն, միայն ներքին լսարանի համար չի աշխատում: Ոչ պակաս կարևոր է Արցախի մասին տեղեկատվությունը արտաքին լսարանին հասցնելը: Այս մասով էլ, կարծում եմ, լրատվամիջոցը կարողանում է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ Արցախի և Սփյուռքի միջև»,- ավելացրեց Ն. Հովսեփյանը:
 
Մեր զրուցակիցը շնորհավորել է լրատվամիջոցի վեցամյակի կապակցությամբ՝ մաղթելով, որ սահմանած նշաձողից չնահանջեն: Հասարակությունն ունի ապաքաղաքական, այսպես ասած, մաքուր ինֆորմացիայի կարիք: Եթե հաջողվի պահպանել այդ կարգավիճակը, կհաջողվի պահպանել եւ մեծացնել ընթերցողների բանակը:
 
Նա համոզված է, որ գործունեության 6 տարիները դրա համար լավագույն հիմքն են ստեղծել:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search