Artsakhpress

Հարցազրույց

COVID-19-ի դեմ պայքարում հիմնադրամը նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ. Արցախին են տրամադրվել բժշկական սարքավորումներ և պաշտպանիչ միջոցներ. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ մղվող պայքարի շրջանակներում նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. Միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով առցանց համայկական դրամահավաք-արշավ:

COVID-19-ի դեմ պայքարում հիմնադրամը նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ. Արցախին են տրամադրվել բժշկական սարքավորումներ և պաշտպանիչ միջոցներ. Հայկակ Արշամյան

COVID-19-ի դեմ պայքարում հիմնադրամը նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ. Արցախին են տրամադրվել բժշկական սարքավորումներ և պաշտպանիչ միջոցներ. Հայկակ Արշամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  COVID-19-ի դեմ պայքարում Արցախին ցուցաբերվող աջակցության, հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
-Պարո՛ն Արշամյան, կցանկանայի նշեիք, թե COVID-19-ի դեմ պայքարում համահայկական հիմնադրամի կողմից Արցախին ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել:
-Նախ նշեմ, որ դեռևս մարտի 18-ին հիմնադրամը, համավարակի դեմ պայքարի նպատակով, նախաձեռնել է դրամահավաք-արշավ, որի ընթացքում արդեն իսկ հավաքագրվել է 350 հազար դոլարից ավելի գումար: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ Արցախի առողջապահության նախարարությանը տրամադրվել է 10 թթվածնային խտացուցիչ, առաջիկայում էլ նախատեսվում է տրամադրել ևս 15 հեռահար ջերմաչափ: Բոստոնում ապրող բարերար Քերոլայն Նաջարյանի աջակցությամբ էլ Պաշտպանության բանակին է տրամադրվել 6000 դիմակ և 520 լիտր ձեռքերի ախտահանիչ նյութ: Ի դեպ, դիմակները հատուկ պատրաստված են զինծառայողների համար: Այս ծրագրից դուրս, Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ևս 1 անզգայացման սարք տրամադրվել է «Արևիկ» մանկական բուժմիավորմանը: Եթե Արցախում համավարակը ուժգնանա, բնականաբար, փորձելու ենք ավելի շատ օգտակար լինել:
-Համահայկական հիմնադրամի միջոցներով ընթացիկ ի՞նչ ծրագրեր կան Արցախում:
-Ցավոք սրտի, համաճարակի հետ կապված, ծրագրերը որոշակիորեն դանդաղել են, սակայն ներկայումս նոր թափով դրանք ընթացքի մեջ են: Այս տարի Արցախում, ընդհանուր առմամբ, խմելու ջրամատակարարման համակարգի կառուցման 4 ծրագիր ենք իրականացնելու՝ Մարտակերտի շրջանի Չլդրան ու Հաթերք, Շահումյանի շրջանի Դադիվանք և Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքներում: Բացի դրանից, ընթանում են շինարարական մի շարք աշխատանքներ: Մասնավորապես՝ ընթացքի մեջ են Ստեփանակերտի երիտասարդական կենտրոնի, Հադրութի հանդիսությունների տան և «Պոլ էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ի կառուցման աշխատանքները:
Արցախում բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների կառուցման ծրագրի շրջանակներում Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում ընթացքի մեջ է 1 բնակելի տան շինարարությունը, ևս 1-ի աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ասկերանի շրջանի Պատարա համայնքում կառուցվելու է նոր դպրոց: Վերանորոգվելու է Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը: Հիմնադրամի կողմից իրականացվող 1 այլ ծրագրով Ասկերանի և Շուշիի շրջանների բոլոր գյուղերի համայնքային նշանակության կենտրոններում կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ: Առաջիկայում նախատեսվում է նաև Արցախի այլ շրջաններ ևս ընդգրկել ծրագրում:
 
-Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդությունը դեռևս չի նահանջել, հնարավո՞ր է այս տարվա հեռուստամարաթոնի ծրագիրը նվիրված լինի համավարակի կանխարգելմանը:
-Հեռուստամարաթոնի այս տարվա ծրագիրը պետք է քննարկվեր մայիսին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստում, որը, սակայն, իրավիճակով պայմանավորված, հետաձգվել է մինչև սեպտեմբեր: Կարծում եմ, քանի որ ճգնաժամային իրավիճակը սոցիալ-տնտեսական առումով դեռևս լինելու է, պետք է առաջնահերթ դիտարկել գյուղատնտեսական և արտադրական ուղվվածության, ընտանեկան բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Ակհայտ է, որ աշխարհում լինելու է պարենային ճգնաժամ, և բոլոր պետություններն էլ զգուշանալու են իրենց արտադրանքը արտահանելու առումով՝ փորձելով որպես ռեզերվ պահել: Եվ մենք պետք է այնպես անենք, որպեսզի Արցախը ինքնաբավ դառնա բոլոր առումներով, ու որևէ ճգնաժամ չխաթարի մարդկանց բնականոն գործունեությունը: Ինչ վերաբերում է հեռուստամարաթոնի այս տարվա ծրագրին, նշեմ, որ այն պետք է քննարկենք նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ նախանշելու առաջնահերթ ուղղությունները:
 
-Պարո՛ն Արշամյան, մայիսի 21-ին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ստանձնել է իր պաշտոնը: Բնականաբար, շուտով ձևավորվելու է նաև Արցախի նոր կառավարությունը: Ինչպիսի՞ համագործակցություն եք ակնկալում Արցախի նոր իշխանություններից:
-Կցանկանայի շնորհավորել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Նախագահ ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին և իր կառավարությանը, քանի որ մեր համագործակցությունը մեկնարկել է հիմնադրամում իմ գործունեություն ծավալելու առաջին իսկ օրվանից, և այն գտնվել է շատ բարձր մակարդակի վրա: Վստահ եմ, որ նորընտիր նախագահի հետ այդ համագործակցությունը կշարունակվի և կհասցվի բարձր մակարդակի վրա:
Հարցազրույցը՝ Անի   Ավանեսյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search