Artsakhpress

Հասարակական

«Արցախպրես» լրատվական գործակալությունը 6 տարեկան է

«Արցախպրես» լրատվական գործակալությունն այսօր՝ մայիսի 23-ին, նշում է իր հիմնադրման վեցերորդ տարին:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը 6 տարեկան է

«Արցախպրես» լրատվական գործակալությունը 6 տարեկան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի միակ և անկախ լրատվական գործակալության թիմը շուրջ վեց տարի ամենօրյա աշխատանքային ռեժիմով շարունակում է ակտիվորեն լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի օրվա լրահոսը հասանելի լինի մեր բազմահազար լսարանին: Այս ընթացքում, անկախ նյութատեխնիկական դժվարություններից, օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվության մատուցումը եղել է մեր գործունեության հիմնական սկզբունքը:
Մենք հպարտանում ենք «Արցախպրես»-ի ընթերցողներով, ուրախությամբ արձանագրում գործակալության՝ տեղեկատվության նկատմամբ վստահությունը և օգտագործումը հայաստանյան, Սփյուռքի և արտասահմանյան մամուլում:
Գործակալությունն ակտիվորեն գործում է սոցիալական հարթակներում։ Այն շարունակում է մնալ հայկական մեդիադաշտի եզակիներից, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, իսկ թվիթերյան էջը՝ լավագույններից:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է իր ընթերցողներին՝ խոստանում լրահոսի նոր ու հետաքրքիր մատուցում: Առիթից օգտվելով՝ մեր շնորհավորանքներն ենք փոխանցում նաև մեր բոլոր գործընկերներին, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, քանի որ հաճելի զուգադիպությամբ մայիսի 23-ին Արցախում նշվում է նաև լրագրողի մասնագիտական օրը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search