Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԺ-ն երախտագիտություն է հայտնում Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակին և չեխ ժողովրդին

 ՀՀ ազգային ժողովը հայտարարություն է տարածել՝ երախտիքի խոսք հղելով Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման առնչությամբ:

ՀՀ ԱԺ-ն երախտագիտություն է հայտնում Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակին և չեխ ժողովրդին

ՀՀ ԱԺ-ն երախտագիտություն է հայտնում Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակին և չեխ ժողովրդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են  ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
«Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևորը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործություններիայդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
Բանաձեւի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը դեռեւս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումն իրենց օրակարգում է:
«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել էր Միլան Շտյեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից եւս ընդունելու ուղղությամբ:
2019 թ. հոկտեմբերին էլ Չեխիա կատարած այցի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը եւս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման հարցն էր բարձրացրել եւ հիմնական քննարկումը ծավալվել էր Հայոց ցեղասպանության փաստը Սենատի կողմից ընդունելու հարցի շուրջ եւ Սենատի փոխխոսնակները հայտնել էին, որ նախաձեռնելու են առաջիկա տարվա ընթացքում Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը։ 
Չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից քաղաքական ու տնտեսական հսկայական ճնշումներին, արդարության վերականգնման, Ցեղասպանության դատապարտման պատմական իրադարձությունն իրողություն է։
Բանաձեւի ընդունումը դիվանագիտական խողովակների ճիշտ կիրառման, ներկա եւ նախկին դեսպանների ամենօրյա եւ հետեւողական նվիրված աշխատանքի եւ խորհրդարանական բոլոր հարթակներում ձեւավորված ջերմ հարաբերությունների արդյունքն է։ 
Հայ ժողովուրդն իր երախտագիտությունն է հայտնում բանաձեւի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխին, Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնման եւ դատապարտման նվիրյալ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկային, բոլոր պատգամավորներին եւ չեխ ժողովրդին», - ասված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search