Artsakhpress

Սպորտ

Տոկիոյի ՕԽ-ն հնարավոր է ընդհանրապես չեղարկվի

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի լիակատար չեղյալ հայտարարելու հավանականության մասին, եթե դրանք չկայանան 2021 թվականի ամռանը:

Տոկիոյի ՕԽ-ն հնարավոր է ընդհանրապես չեղարկվի

Տոկիոյի ՕԽ-ն հնարավոր է ընդհանրապես չեղարկվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տոկիոյում խաղերը պետք է կայանային 2020-ի ամռանը, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մեկ տարով: Ըստ Բախի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հասկացրել է, որ հաջորդ ամառ մրցաշարը անցկացնելու վերջին տարբերակն է, փոխանցում է armsport-ը:
«Մենք որդեգրել ենք մեկ սկզբունք՝ կազմակերպել այս խաղերը անվտանգ միջավայրում բոլոր մասնակիցների համար: Ոչ ոք չգիտի, թե ինչ տեսք կունենա աշխարհում մեկ կամ երկու ամիս հետո: Հետևաբար, մենք պետք է ապավինենք մասնագետներին, այնուհետև համապատասխան որոշում կայացնենք՝ հիմնվելով նրանց խորհուրդների վրա:
Ես հասկանում եմ, որ անհնար է անընդհատ հետաձգել մրցաշարը և կազմկոմիտեում 3000-ից 5000 մարդ վարձել: Հնարավոր չէ նաև ամեն տարի փոխել միջազգային ֆեդերացիաների ժամանակացույցը, քանի որ մարզիկները պետք է ունենան որոշակիություն:
Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, հուսով ենք, որ այս խաղերն անցկացվելու են հաջորդ տարվա հուլիսին: Այնուամենայնիվ, անվտանգ միջավայրի կազմակերպման համար կարող են պահանջվել լրացուցիչ միջոցներ, և կարող են կարանտինային պահանջներ լինել Օլիմպիական խաղերի մարզիկների և մյուս մասնակիցների համար », – Բախի խոսքերն է մեջբերում BBC-ին:
Բախը պատասխանեց նաև Ճապոնիայում սոցիալական հեռավորության ներկայիս սահմանափակումների վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ դրա պատճառով Խաղերը գուցե հարկ լինի անցկացնել փակ դռների հետևում: ՄՕԿ-ի ղեկավարն այս սցենարը անվանել է «շահարկում»: Բացի այդ, հարցազրույցում Բախը աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ սպորտին օգնելու համար համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search