Artsakhpress

Տնտեսական

Ղրղզստանը Ռուսաստանին խնդրում է իջեցնել մատակարարվող բնական գազի գինը

Ղրղզստանի իշխանությունները նամակ են հղել ՝ ուղղված Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին։

Ղրղզստանը Ռուսաստանին խնդրում է իջեցնել մատակարարվող բնական գազի գինը

Ղրղզստանը Ռուսաստանին խնդրում է իջեցնել մատակարարվող բնական գազի գինը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Ղրղզստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ երկրին մատակարարվող բնական գազի գների իջեցման խնդրանքով: Այս մասին ուրբաթ օրը Բիշքեկում կայացած ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի էներգետիկայի, արդյունաբերության և ընդերքի օգտագործման պետական կոմիտեի նախագահ Էմիլ Օսմոնբետովը:
«Պետական կոմիտեն նամակ է ուղարկել 2020 թվականի ապրիլի 23-ին՝ ուղղված Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին», - ասել է Օսմոնբետովը:
Ըստ նրա, Ղրղզստանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը` կորոնավիրուսային վարակի պանդեմիայի պատճառով և մի շարք այլ գործոններով, կարող է բնակչությանը ստիպել հրաժարվել բնական գազից օգտվելուց, քանի որ ղրղզական սոմի փոխարժեքի նվազման պատճառով գազի գինը ինքնաբերաբար կաճի:
«Մենք ռուսաստանյան կողմին խնդրում ենք դիտարկել դրա վաճառքի գինը իջեցնելու հնարավորությունը 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից ցածր», - ասել է Օսմոնբտովը:
Ներկայումս երկիրը 1000 խորանարդ մետր գազը գնում  է 170 դոլարով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search