Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակման հարցով Փայլանը հարցում է ներկայացրել ՆԳ նախարարին

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին անցած շաբաթ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման շուրջ:

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակման հարցով Փայլանը հարցում է ներկայացրել ՆԳ նախարարին

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակման հարցով Փայլանը հարցում է ներկայացրել ՆԳ նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Օրերս մի քաղաքացի փորձել էր հրկիզել Ստամբուլի Բաքրքյոյ վարչական շրջանում գտնվող Ծնունդ Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու դուռը: Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր հանցագործին: Խոստովանական ցուցմունքում նա նշել էր, թե այդ քայլին է դիմել, քանի որ «կորոնավիրուսը հայերն են մեր գլխին պատուհաս դարձրել»:
Այս դեպքից ելնելով՝ Փայլանը ընդգծել է, որ Բաքրքյոյում և այլ շրջաններում գտնվող եկեղեցիները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների, խտրական և ատելության խոսք պարունակող արտահայտություններ են գրվել եկեղեցիների պատերին, եղել են նաև զինված հարձակումներ:
Այս համատեքստում հայազգի պատգամավորը թուրք նախարարին մի քանի հարց է ուղղել. «Արդյո՞ք կարծում եք, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ հարձակումների վրա ազդեցություն ունեն Թուրքիայի նախագահի կողմից գործածված ատելության խոսքը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունը։ Ինչպիսի՞ միջոցներ եք ձեռնարկում հաճախ հարձակման ենթարկվող փոքրամասնությունների կրոնական հաստատությունների անվտանգության համար։ Իմ կարծիքով` ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումները նախկինի պես հիմա էլ ուղղորդվում են պետության ներսում գտնվող երևելի կամ աներևույթ շրջանակների կողմից։ Կարո՞ղ եք հակառակը պնդել»,- azatutyun.am փոխանցմամբ՝ նշել է Փայլանը։

         

    Քաղաքական

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

    Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

    Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

    Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

    Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

    Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

    Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

    Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

    Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

    Search