Artsakhpress

Սփյուռք

Յանիք Քալանթարյանը նշանակվել է Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս

Հայ համայնքին լավ հայտնի, բելգիացի ձեռնարկատեր Յանիք Քալանթարյանը, որը նաև Բելգիա-Հայաստան առևտրային պալատի (BACC) փոխնախագահն է, նշանակվել է Բելգիայում Վրաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս:

Յանիք Քալանթարյանը նշանակվել է Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս

Յանիք Քալանթարյանը նշանակվել է Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է Nouvell d’Armenie-ն։
Յանիք Քալանթարյանի առաջադրումը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին, իսկ նշանակումը՝ ապրիլի 1-ին, սակայն այն պաշտոնապես կկայանա ընդունելության ժամանակ, երբ կորոնավիրուսով պայմանավորված Բելգիայի առողջապահական իրավիճակը բարենպաստ լինի:
Քալանթարյանը սերում է հայ մեծ ընտանիքից (Քալանթարյան- Զարգարյան): Նրա տատերն ու պապերը XX-րդ դարի սկզբին տեղափոխվել էին Թբիլիսի, որը ստիպված են եղել լքել Ռուսական հեղափոխությունից հետո: Ընտանիքը միշտ կապ ու սերտ հարաբերություններ է պահպանել Վրաստանի հետ։
Ընտանիքին պատկանած ու ճարտարապետ Գևորգ Սարգսյանի կողմից կառուցված տունը, որը գտնվում է Թբիլիսիի հայկական թաղամասի հարևանությամբ, ընդգրկված է երկրի  պետական ժառանգության ցանկում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search