Artsakhpress

Վերլուծական

Ի՞նչ է ենթադրում Մինեսոտայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևը

Մինեսոտայի Սենատի անդամ Մերի Քիֆմեյերի հեղինակած և հրապարակած բանաձևն ակտիվ քննարկումների պատճառ դարձավ:

Ի՞նչ է ենթադրում Մինեսոտայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևը

Ի՞նչ է ենթադրում Մինեսոտայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԲանաձևով ճանաչվում է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակում է Արցախի Հանրապետության ճանաչման օր: Քննարկումները հիմնականում վերաբերում էին բանաձևի իրավական կարգավիճակին, հարց էր առաջանում՝ ինչո՞ւ այն չի դրվել քվեարկության նահանգային Սենատում և այլն:
Այս և այլ հարցերին պատասխանելու համար դիտարկենք Մինեսոտայի Սենատի ընթացակարգերի մասին օրենքները, որտեղ սահմանվում են բանաձևերի տարբեր տեսակներ: Նախևառաջ նշենք, որ SR 197 համարով բանաձևը, այսպես կոչված, կապույտ կազմով բանաձև է, որն իր բնույթով շնորհավորական է (congratulatory resolution) և իր ընթացակարգով նման է պարզ բանաձևին (simple resolution): Ինչպես մանրամասնում է Մինեսոտայի կոնգրեսի ընթացակարգերի և կանոների վերաբերյալ ձեռնարկը՝ այն չունի իրավական կարգավիճակ և արտահայտում է Կոնգրեսի պալատներից մեկի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող բանաձևը շատ հազվադեպ է դրվում Սենատի քվեարկության, փոխարենն այն ուղղակի սենատորի/ների կողմից ներկայացվում է Սենատի Կանոնների և կառավարման հանձնաժողով (չի ենթադրում հանձնաժողովի քննարկում) և  հրապարակվում: Նշենք նաև, որ նույնաբովանդակ մեկ այլ բանաձև (SF 2864)` երեք սենատորների հեղինակությամբ, նախաձեռնվել էր նաև 2019թ. փետրվարին:
Հատկանշական է, որ առ այսօր ԱՄՆ տարբեր նահանգների կողմից ընդունված Արցախի ճանաչման բանաձևերն իրենց բնույթով տարբեր են: Օրինակ, Կալիֆորնիա նահանգի պարագայում գործ ունենք այսպես կոչված «համատեղ բանաձևի» հետ (joint resolution), որը թեև չունի իրավական ուժ, սակայն այն իր կարգավիճակով ավելի բարձր է և արտահայտում է Կալիֆորնիայի նահանգային կոնգրեսի երկու պալատների դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է Մինեսոտայի Սենատում ներկայացված բանաձևին, ապա այն թեպետ իր բնույթով ավելի շատ խորհրդանշական քայլ է, սակայն կարևոր է, եթե հաշվի առնենք ԱՄՆ այս նահանգում նախկինում տեղի ունեցած ադրբեջանամետ քայլերը (օրինակ, Մինեսոտան ԱՄՆ այն նահանգների շարքում է, որը ճանաչել է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը»): Ըստ էության, Սենատում Արցախի ճանաչման բանաձևի նախաձեռնությունն ինքնին հանդիսանում է այս նահանգում հայկական համայնքային կառույցների գործունեության տեսանելի արդյունք, որը պետք է զարգացնել` հասնելով նահանգի կողմից ավելի բարձր մակարդակով Արցախի անկախության ճանաչման: 
Լիանա Հովհաննիսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search