Artsakhpress

Մշակույթ

Գրիգորի Լեպսը նոր ձայնասկավառակով շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին (Տեսանյութ)

Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ երգիչ, երգահան Գրիգորի Լեպսը թողարկել է «Разведка боем» ալբոմը, որում յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացրել է Վլադիմիր Վիսոցկու երգերը:

Գրիգորի Լեպսը նոր ձայնասկավառակով շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեպսը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ «Разведка боем» սկավառակի համանուն ստեղծագործության կատարմամբ շնորհավորելով վետերաններին և բոլոր քաղաքացիներին:
«Պատերազմի ավարտից անցել է 75 տարի: Յուրաքանչյուր մայիս ամսին մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր պաշտպանեցին մեր երկիրը: Կարծում եմ՝ հիմա կարևոր է ունկնդրել Վլադիմիր Սեմյոնովիչի երգերը: Դրանք մեզ հստակ բառեր են ասում: Դա կարևոր է իմանալ և լսել»,-նշում է Գրիգորի Լեպսն ու հավելում, որ խոնարհվում են բոլոր նրանց առաջ, ովքեր զոհվել են սարսափելի մարտերում:
Երգիչը շնորհակալություն է հայտնում բոլոր այն վետերաններին, որոնք կենդանի են մինչ օրս: «Եղեք առողջ և ապրեք հնարավորինս երկար: Միայն ձեր շնորհիվ  է, որ մենք կարող  ենք ապրել, ստեղծագործել և վայելել կապույտ երկինքը»,-շեշտում է Լեպսը:
Նա տեղեկացնում է, որ «Разведка боем» սկավառակի երգերն իրեն օգնում է կատարել Տիմուր Վեդերնիկովը: Լեպսի խոսքով՝ երաժիշտը կիթառի միջոցով կարողանում է փոխանցել Վիսոցկու մաներան:
«Շնորհակալ եմ իմ ունկնդիրներին, որոնք հատկապես այս օրերին լսում են այս երգերը»,-եզրափակում է Լեպսը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search