Ստեփանակերտի Խաչատուր Աբովյան և Բարսեղով փողոցներում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:
Աբովյան և Բարսեղով փողոցներում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխհսկիչ Արմեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ գործընթացն սկսվել են 2019 թվականի նոյեմբերից. նախատեսվում է այս տարի ավարտին հասցնել Բարսեղով փողոցի աշխատանքները, իսկ 2021 թվականին՝ Խ. Աբովյան փողոցինը:
«Փողոցների բարեկարգման աշխատանքների ընթացքում կկառուցենք մայթեր, հենապատեր, կտեղադրենք եզրաքարեր, որոշ հատվածներում նաև աստիճաններ: Աբովյան փողոցում պետք է իրականացնենք նաև գազատարի և էլեկտրական գծերի տեղափոխում, ինչպես նաև կենցաղային և հեղեղատար կոյուղիների նոր շինարություն»,- մասնավորապես ասել է Ա. Բաբայանը՝ նշելով, որ, փողոցների բարեկարգման դեպքում, մայրաքաղաքի հիմնական ճանապարհները զգալի կերպով կթեթևանան: