Artsakhpress

Քաղաքական

Քարոզարշավը կընդհանրացվի հեռուստաբանավեճով. կմասնակցե՞ն, արդյոք, թեկնածուները

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում հաստատել է ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ծախսերի նախահաշիվը:

Քարոզարշավը կընդհանրացվի հեռուստաբանավեճով. կմասնակցե՞ն, արդյոք, թեկնածուները

Քարոզարշավը կընդհանրացվի հեռուստաբանավեճով. կմասնակցե՞ն, արդյոք, թեկնածուները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված Արցախի Հանրապետության ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվը՝ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, նախատեսվել է 75 միլիոն 748 հազար 300 դրամ, ընդ որում նշված գումարից շուրջ  65 միլիոն 851 հազար դրամը կամ ընդհանուր ծախսերի 87%-ը բաժին է հասնում տեղամասային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների անդամների վարձատրությանը: Նախահաշվային գնի մեջ ներառված է նաև ընտրողների համար նախատեսվող անհատական գրիչների ձեռքբերումը, իսկ պաշտպանիչ այլ միջոցների ձեռքբերման ծախսերը կիրականացվեն Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և առողջապահության նախարարության համագործակցությամբ: Ախտահանման միջոցները և պաշտպանիչ պարագաները կտրամադրվեն առողջապահության նախարարության կողմից:
 
Հաջորդիվ ԿԸՀ-ն սահմանել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ Արցախի հանրային ռադիոյով ու հանրային հեռուստատեսությամբ անվճար  և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և  եթերաժամերից օգտվելու  ժամանակացույցը:
 
Ներկայացնելով սահմանված կարգը՝ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանն ասել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անվճար ու վճարովի եթերաժամը տրամադրվելու է հավասար հիմունքներով: Թեկնածուի նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով եթերաժամը Արցախի հանրային ռադիոյով կտրամադրվի ժամը 14:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հանրային հեռուստատեսությամբ՝ ժամը 16:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում: Թեկնածուներին տրամադրվում է ոչ ավելի, քան 15-ական րոպե անվճար և ոչ ավելի, քան 30-ական րոպե վճարովի եթերաժամ: Ընդ որում, երկու թեկնածուներն էլ կօգտվեն 4 անգամ անվճար և նույն չափով վճարովի հիմունքներով՝ ապրիլի 9-13-ը ներառյալ, այդ թվում՝ ապրիլի 9-ին և 13-ին յուրաքանչյուր թեկնածուի կտրամադրվի 3-ական րոպե անվճար և 8-ական րոպե վճարովի հիմունքներով: Ապրիլի 10-ին և 11-ին յուրաքանչյուր թեկնածուի կտրամադրվի 4-ական րոպե անվճար և 7-ական րոպե վճարովի հիմունքներով: Ապրիլի 12-ին երկու թեկնածուներին էլ կտրամադրվի 4-ական րոպե անվճար և 8-ական րոպե վճարովի հիմունքներով:
 
Ինչպես առաջին փուլի նախընտրական քարոզչության ժամանակ, այնպես էլ այս դեպքում քարոզարշավը կընդհանրացվի հեռուստաբանավեճով՝ 1 ժամ տևողությամբ, ինչը ԱՀ Ընտրական օրենսգրքի պահանջ է:
 
Հիշեցնենք, որ առաջին փուլում կազմակերպված նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճին չէր ներկայացել երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը: Հետաքրքրիր է՝ նա այս անգամ կրկին կհրաժարվի՞ բանավեճից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search