Artsakhpress

Տնտեսական

Գարնանացանի ծավալները 35 %-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը. փոխնախարար

Հանրապետությունում ներկայումս իրականացվել են 6431 հա գարնանացան աշխատանքներ, որոնք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի են 35 %-ով:

Գարնանացանի ծավալները 35 %-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը. փոխնախարար

Գարնանացանի ծավալները  35  %-ով  գերազանցում  են  նախորդ տարվա  ցուցանիշը. փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ գարնանացանի համար նախատեսված է 16 հազար հա ցանքաշրջանառություն:

Նա նշել է, որ ցանվել են գարնանացան հասկավոր հացահատիկներ՝ ցորեն, գարի, հաճար, քիչ քանակությամբ եգիպտացորեն. մեծ մասամբ իրականացվել է 2983 հա կտավատի ցանքս: Ցանվել են նաև արևածաղիկ, հնդկացորեն, որոշակի քանակությամբ ընդեղեն մշակաբույսեր՝ սիսեռ, ոլոռ, ոսպ, լոբի, կարտոֆիլ և որոշակի չափով բանջարեղեն, որի հիմնական մասը կազմում է սոխը:

«Հողօգտագործողների կողմից իրականացվել են նաև պայքարի մի շարք միջոցառումներ. անհրաժեշտ հումքը մատչելի գներով ձեռք է բերվել ԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից: Շուրջ 4500 հա-ի վրա իրականացվել է պայքար մոլախոտերի դեմ, ավելի քան 40 հազար հա-ի վրա՝ մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ, 9000 հա-ի վրա՝ ազոտական պարարտանյութերով սնուցում, 4500 հա-ի վրա՝ տերևային սնուցում»,-մասնավորապես ավելացրել է փոխնախարարը:

Խոսելով աշնանացան աշխատանքների մասին՝ Վ. Ավետիսյանն ասել է, որ տեղումներից հետո կարելի է վիճակը գնահատել բավարար՝ չնայած այն հանգամանքին, որ եղել են տարածքներ, որտեղ իրականացվել են կրկնացանքսեր կամ գարնանացան աշխատանքներ: Հաշվի առնելով աշնանային և ձմեռային սակավ տեղումները՝ պետք է նշել, որ այն իր բացասական ազդեցություն է ունենալու բերքատվության վրա: Բայց քանի որ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, դրանք զգալիորեն բարձրացնելու են բերքատվության աստիճանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search