Artsakhpress

Սփյուռք

Մոսկվայում թոքաբորբից մահացել է ֆիզիկոս Ղազարյանը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մարտի 26-ին մահացել էր գիտնականի կինը՝ բժիշկ-գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը։

Մոսկվայում թոքաբորբից մահացել է ֆիզիկոս Ղազարյանը

Մոսկվայում թոքաբորբից մահացել է ֆիզիկոս Ղազարյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ամուսիները հոսպիտալացվել էին մարտի կեսերին։ Նրանք կորոնավիրուսով վարակվածների հետ չէին շփվել, արտերկիր չէին մեկնել։ Սակայն կնոջ թեստավորման արդյունքում հիվանդությունը հաստատվել էր, ավելի ուշ նա մահացել էր, փոխանցում է Panorama.am-ը:

Հետո ամուսնու մոտ սկսել է զարգանալ երկկողմանի թոքաբորբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Նա ծնվել է Կոտայքի մարզի Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ ք. Հրազդան), 1948 թվականի փետրվարի 28-ին, բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Հայրազատ Ղազարյանը, ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի բաժինը, մայրը՝ Վանունին, եղել է Հրազդան քաղաքի գինեկոլոգը։ Մի քանի տարի անց ծնողները տեղափոխվել են Երևան։ Նա հաճախել է Երևանի Շևչենկոյի անվան № 42 դպրոցը և արդեն միջին դասարաններում աչքի է ընկել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ իր հակումներով։
Միշիկ Ղազարյանը 1970 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությամբ։ Հետագայում նրան երաշխավորեցին՝ շարունակել կրթույթունը ասպիրանտուրայում:
Նա  ընդունվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ այդ տարիներին աշխատում էին հինգ Նոբելյան մրցանակակիրներ։

Հայ գիտնականի աշխատանքները վերաբերում են գազային լազերների ֆիզիկային, քվանտային օպտիկային, լազերային միկրոսկոպիային, տեխնիկային ու դրա կիրառությանը բժշկության և կենսաբանության մեջ, օպտիկական ու լազերային սարքաշինությանը: Մասնակցել է մետաղի գոլորշիներով աշխատող իմպուլսային լազերների ու դրանց հիման վրա գործող պայծառության ուժեղացուցիչներով օպտիկական համակարգերի ֆիզիկական հիմունքների մշակման, ստեղծման ու հետազոտման աշխատանքներին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Search