Artsakhpress

Հասարակական

Մոսկվայից Երևան գալու համար ավելի քան 2000 մարդ է ցուցակագրվել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներից ում է առաջնահերթություն տրվում։

Մոսկվայից Երևան գալու համար ավելի քան 2000 մարդ է ցուցակագրվել

Մոսկվայից Երևան գալու համար ավելի քան 2000 մարդ է ցուցակագրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուսաստանից Հայաստան գալու համար ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000–ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Դեսպանությունը ձեռնարկում է հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Այդուհանդերձ, նշենք, որ ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։ Մինչդեռ նշենք, որ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ դեսպանատան` այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։
Դեսպանությունն ավելորդ է համարում ցանկացած շահարկում այս հարցում։
Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search