Artsakhpress

Քաղաքական

Ավստրալացի պատգամավորը Արցախի վերաբերյալ թվիթի պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների հետ կապված շնորհավորելուց հետո հայտնվել է Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակում»:

Ավստրալացի պատգամավորը Արցախի վերաբերյալ թվիթի պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»

Ավստրալացի պատգամավորը Արցախի վերաբերյալ թվիթի պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Ընտրություններում քվեարկել եւ իր ժողովրդավարական իրավունքներն է օգտագործել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին երկրորդ քվեարկության ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է ՄաքԴերմոթը:
«Ավտորիտար ռեժիմների եւ բռնապետությունների տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն: Շնորհավորում ենք Արցախի ազատ մարդկանց»,- news.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա:
Ավելի ուշ նա հավելել է, որ «ազատ եւ ժողովրդավար Արցախին աջակցելու պատճառով հայտնվել է ադրբեջանական ավտորիտար ռեժիմի սեւ ցուցակում»: «Ես միանում եմ հարյուրավոր պատգամավորներին, որոնք սիրում են ժողովրդավարությունը, լրագրողներին, գիտնականներին եւ իրավապաշտպաններին: Ինչպիսի պատիվ»,- նշել է նա՝ բերելով Ադրբեջանի ամբողջական «սեւ ցուցակի» հղումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search