Artsakhpress

Քաղաքական

Անվավեր քվեաթերթիկները կարող են լինել Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլն ապահոված գործոն, պետք է տեսնել, թե ում օգտին են եղել դրանցում առկա, բայց անվավեր ճանաչված քվեները. Արման Մելիքյան

Tert.am-ը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ զրուցել է Արցախի հետընտրական գոործընթացների մասին:

Անվավեր քվեաթերթիկները կարող են լինել Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլն ապահոված գործոն, պետք է տեսնել, թե ում օգտին են եղել դրանցում առկա, բայց անվավեր ճանաչված քվեները. Արման Մելիքյան

Անվավեր քվեաթերթիկները կարող են լինել Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլն ապահոված գործոն, պետք է տեսնել, թե ում օգտին են եղել դրանցում առկա, բայց անվավեր ճանաչված քվեները. Արման Մելիքյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նշում է, որ գոնե առերևույթ տեղի է ունենալու ռուսական ու արևմտյան կողմնորոշման կրողների քաղաքական մրցավեճ, որի ելքը կանխորոշված է: Կանխորոշված է նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Արայիկ Հարությունյանն իր պոտենցիալ դաշնակիցների հետ միասին արդեն իսկ ունի մեծամասնություն խորհրդարանում:

- Պարոն Մելիքյան, Դուք կանխատեսել էիք ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, իսկ թեկնածուների համար ոչինչ չէիք ասել, սպասելի՞ էր, որ հենց նրանք կանցնեն երկրորդ փուլ: Եթե հետևենք վերլուծություններին, կարծես, պայքարը երկու թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի միջև էր:

- Առիթն օգտագործելով՝ հիշեցնեմ, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր ընտրությունների միջոցով հայկական իշխող վերնախավերի փոփոխություն երբևէ տեղի չի ունեցել: Մեզանում ընտրությունները իշխող վերնախավի իշխանության պահպանումը լեգիտիմացնելու անխափան գործիք են: Իշխող վերնախավի փոփոխության երկու դեպք ունենք միայն՝ 1998թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և դրանից 20 տարի անց՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորած համազգային փողոցային ընդվզման արդյունքում:

Արցախյան այս ընտրությունները իմ կողմից հիշատակված օրինաչափության դրսևորում կարող ենք համարել: Ինչ վերաբերում է նրան, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, ապա այս տարբերակն ավելի ինտրիգային ու դիտարժան է առավելապես այն պատճառով, որ մրցակիցները ներկայացվում են որպես տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող գործիչներ և, այսպիսով, գոնե առերևույթ տեղի է ունենալու ռուսական ու արևմտյան կողմնորոշման կրողների քաղաքական մրցավեճ, որի ելքը կանխորոշված է: Կանխորոշված է նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Արայիկ Հարությունյանն իր պոտենցիալ դաշնակիցների հետ միասին արդեն իսկ ունի մեծամասնություն խորհրդարանում:

- Մասիս Մայիլյանի քաղաքական ուժը՝ «Նոր Արցախ» դաշինքը խորհրդարան չանցավ: Սա ինչո՞վ կպայմանավորեք, երբ թեկնածուն երկրորդ տեղում է նախագահի ընտրություններում, իսկ նրա քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարում:

- Սա կարելի է պատճառաբանել նրանով, որ Մասիս Մայիլյանի նախագահական քվեներն ապահովվել են հիմնականում Սամվել Բաբայանի կուսակիցների և աջակիցների շնորհիվ, թեև ինքս այս արդյունքը մեր ընտրական «ավանդույթի» ուրույն դրսևորման ձևը կհամարեի:

- Պարոն Մելիքյան, դեռ չի չեզոքացել կորոնավիրուսի վտանգը, ընտրությունների երկրորդ փուլն էլ ապրիլի 14-ին է, այս իմաստով վտանգ կա՞, թե՞ ոչ:

- Չգիտեմ, թե ինչպիսի նոր քաղաքական հանգամանքներ պետք է ի հայտ գան, որ ի զորու լինեն խախտելու Արցախում առկա կորոնավիրուսային ստերիլությունը: Համենայն դեպս, մեր սիրելի արցախցի հայրենակիցները թող անվերապահորեն պահպանեն անձնական հիգիենայի կանոնները՝ գուցե հաջողվի Արցախում առհասարակ խուսափել աշխարհը պատած կորոնավիրուսային ցավից:

- Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այստեղ որևէ խնդիր տեսնո՞ւմ եք:

- Սա հատուկ ուսումնասիրություն պահանջող հարց է: Ամեն դեպքում այդ քվեաթերթիկները նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ապահոված գործոն կարող են լինել, պետք է տեսնել, թե կոնկրետ ում օգտին են եղել դրանցում առկա, բայց ինչ-ինչ պատճառներով անվավեր ճանաչված քվեները:

- ՀՀ միջամտություն կա՞ր արցախյան ընտրություններին:

-Եթե անգամ այն եղել էլ է, ապա, գոնե արտաքուստ, նկատելի չէր:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search