Artsakhpress

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խումբը դրական է գնահատում Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները

ՀՀ Ազգային ժողովում ընդգրկված 3 խմբակցությունների շուրջ 12 պատգամավորներ մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին Արցախում իրականացրել են դիտորդական առաքելություն:

ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խումբը դրական է գնահատում Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները

ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խումբը դրական է գնահատում Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դիտորդական խումբն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է արդյունքները:
Իր խոսքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ դրական է գնահատում Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
«Բաժանվելով մի քանի խմբերի՝ մենք հասցրել ենք լինել տարբեր ընտրատեղամասերում և հնարավորություն ենք ունեցել ընդգրկել Արցախի բոլոր շրջանները: Կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որը, ի հեճուկս տարբեր կանխատեսումների, Արցախի բնակչությունը ցույց տվեց: Իհարկե, կային խնդիրներ, որոնց շուրջ անելիքներ կան, սակայն կարելի է արձանագրել, որ այսօրվա տվյալներն արտացոլում են այն պատկերը, որն արցախցին ձևավորել է քվեարկության միջոցով»,- նշել է Ա. Սիմոնյանը:
Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է, որ ընտրությունների բարձր մասնակցությունը վկայությունն է այն բանի, որ արցախցիները կարևորում են իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները, արժևորում և զգում են պատասխանատվությունը սեփական իշխանության նկատմամբ, ինչն էլ ինքնորոշման համար շատ բարձր ցուցանիշ է:
«Ընտրական տեղամասերում հիմնականում հայտնաբերել ենք ընթացակարգային խախտումներ, որոնք ունեին ընդհանուր պատճառներ: Առաջին հերթին ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել տեղամասային հանձնաժողովների անդամների հետ: Բացի դրանից, կան իրավական հարցեր, որոնք պետք է դեռևս քննարկվեն: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ ընտրությունները անցել են խաղաղ պայմաններում»,- նշել է Ա. Սամսոնյանը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Ծառուկյանն ասել է, որ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատշաճ մակարդակով կազմակերպվել էին տեղամաս մարդկանց մուտքը: Նա նշել է, որ բոլոր տեղամասերում առկա էին ախտահանման միջոցներ և բժշկական պարագաներ:
«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ արցախցին վճռական է և հաստատակամ: Հուսով ենք՝ Արցախը զերծ կմնա կորոնավիրուսի համավարակից, և վերջապես կունենանք ձևավորվա իշխանություն, որն Արցախը կտանի զարգացման»,- ավելացրել է Ա. Ծառուկյանը:
Մամուլի ասուլիսին դիտորդական խումբը պատասխանել է նաև լրագրողների կողմից բարձրացված մի շարք հարցերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search