Artsakhpress

Ռազմական

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Երկրորդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մարտի 30-ին անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նման վարժանքները նպաստում են տանկիստների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերի լիարժեք տիրապետմանը:
4-րդ զորամիավորման հրաձգա­րաններից մեկում մարտի 30-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Պարապմունքի նպատակն էր հրաձգային վարժությունների կատարման հաստիքային զենքերի կիրառման գիտելիքների կատարելագործումն ու կրակային պատրաստության մակարդակի բարձրացումը:
Սպաների պատրաստվածությունը ստուգելու և նրանց մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել են հավաք-պարապմունքներ ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների ներգրավմամբ:
Պարապմունքների շրջանակում քննարկվել են հավաքների մասնակիցների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տրվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ:

     

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը (լուսանկարներ)

Search