Artsakhpress

Քաղաքական

Վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվությունը. հանձնաժողովի նախագահ

Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվությունը:

Վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվությունը. հանձնաժողովի նախագահ

Վաղ  առավոտից    նկատելի  է   ընտրողների    ակտիվությունը.   հանձնաժողովի   նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Վանիկ Ղազարյանը՝ նշելով, որ իրենց մոտ գրանցված է 1371 ընտրող:

Նրա խոսքով՝ 15:00-ի սահմաններում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ավելի քան 700 քաղաքացիներ:
«Որևէ խնդիր չենք ունեցել, և կան անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի արցախցիներն ազատ ու անվտանգ քվեարկություն իրականացնեն: Չնայած աշխարհում Նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ անկեղծ ասած, քաղաքացիների ակտիվությունը չի նվազել, քանի որ առավոտյան՝ ժամը 08:00-ին՝ ընտրատեղամասը բացելուն պես՝ նկատելի էր մարդկանց մեծ հոսքը»,-մասնավորապես ասել է Վ. Ղազարյանը՝ նշելով, որ եթե լինեն բողոքներ կամ առաջարկներ, իրենք կգործեն բացառապես օրենքի սահմաններում:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search