Artsakhpress

Հասարակական

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Շահումյանի շրջանում

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) կանխարգելման և կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով ինչպես Արցախի հանրապետության ողջ տարածքում, Շահումյանի շրջանում ևս իրականացվում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Շահումյանի շրջանում

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Շահումյանի շրջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 
Շրջանում ձևավորվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները համակարգող շտաբ՝ վարչակազմի ղեկավար Գ. Մարտիրոսյանի գլխավորությամբ, որի կազմում ընդգրկված են առողջապահության, ուժային կառույցների և սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ: Պարբերաբար անց են կացվում նիստեր՝ հետագա աշխատանքները ծրագրելու և ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու նպատակով:
Համայնքապետերին տրվել է ուղեցույց, հրահանգավորվել են բնակչության շրջանում կատարել իրազեկման աշխատանքներ՝ վարակի ներթափանցումը թույլ չտալու համար: Բնակչությանը կոչ է արվել հնարավորինս մնալ տանը, ախտանիշների ի հայտ գալու դեպքում՝ դիմել բժշկի:
Շահումյանի շրջանային բուժմիավորումն ապահովված է անհրաժեշտ բժշկական պարագաներով, նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար: Դպրոցներն անցել են հեռավար ուսուցման. դասապրոցեսները կազմակերպվում են առցանց:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search