Artsakhpress

Քաղաքական

Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կլինի ողջ արցախահայության հաղթանակը. Արթուր Թովմասյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումը օգտավետ էր ու անկեղծ:

Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կլինի ողջ արցախահայության հաղթանակը. Արթուր Թովմասյան

Արցախում       ժողովրդավարական  ընտրությունների  անցկացումը    կլինի  ողջ   արցախահայության  հաղթանակը. Արթուր  Թովմասյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների անդամների հետ հանդիպումից հետ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը:

«Մենք կայացրել ենք ճիշտ որոշում՝ գնալ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Եթե իրավիճակի փոփոխություն լինի, անմիջապես մենք կհավաքենք և կընդունենք համապատասխան որոշում, որովհետև բոլորիս համար երկրի շահն ավելի կարևոր է: Ի դեպ, այնպես չէ, որ քաղաքական այն ուժերը, որոնք այս օրերին հայտարարում են, որ ընտրությունները պետք է հետաձգել, ավելի են մտահոգված ժողովրդի ճակատագրով, քան այն ուժերը, որոնք հետևում են իրադարձությունների զարգացմանը: Այս պահին Արցախում խուճապային տրամադրություն չկա, որովհետև պատկան մարմիններն անում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները, և իրավիճակը վերահսկելի է»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:

Խոսելով դիտորների մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ հնարավոր է՝ միջազգային դիտորդները քիչ լինեն, և դա կլինի առաջին դեպքն Արցախում՝ կապված Նոր կորոնավիրուսի հետ:

«Քաղաքական բոլոր ուժերն ընտրական տեղամասերում ունեն վստահված անձեր: Կարծում եմ, որ պետք է տեղական դիտորդների թիվը համաչափ ավելացնել:Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կլինի ողջ արցախահայության հաղթանակը»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:

Նա հավելել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, Նոր կորոնավիրուսի հետ կապված, մինչև մարտի 31-ը հանրության հետ հանդիպումներ չեն կազմակերպվելու. դրանք սոցիալական հարթակում իրականացնելու են այլ ձևաչափերով:

Նշենք, որ, ըստ ԱՀ առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկատվության, Արցախում Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search