Artsakhpress

Մշակույթ

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» ստեղծագործությունը

 Երգչուհի Սոնա Ռուբենյանը երկրպագուներին է ներկայացրել «Իմ քույր» երգը՝ այն հրապարակելով «YouTube»-ի իր պաշտոնական ալիքում:

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» ստեղծագործությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԵրգի երաժշտությունը գրել են Կարեն Համբարձումյանը, Սևակ Մելքոնյանը և Սոնա Ռուբենյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բասեղյանն է, գործիքավորումը նույնպես իրականացրել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:
Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին Սոնան, մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։
2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search