Artsakhpress

Սպորտ

Ամեն ինչ կանեմ եկող տարվա ՕԽ ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է Տոկիոյի խաղերի հետաձգմանը:

Ամեն ինչ կանեմ եկող տարվա ՕԽ ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան

Ամեն ինչ կանեմ եկող տարվա ՕԽ ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքովսակայն բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգությունանել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզոր 2021 թիմ նպատակները չեն փոխվի, և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար», -ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանը:
Մարտի 24-ին հայտնի դարձավոր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցելև վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելԴրանք կկայանան 2021թհուլիսին:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի ՏոկիոնԴրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին:  Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search