Artsakhpress

Քաղաքական

Մարտի 25-ին եզրափակում ենք հանդիպումները նաև բաց տարածքներում. Արայիկ Հարությունյանը վաղաժամկետ դադարեցնում է նախընտրական հանդիպումները

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները:

Մարտի 25-ին եզրափակում ենք հանդիպումները նաև բաց տարածքներում. Արայիկ Հարությունյանը վաղաժամկետ դադարեցնում է նախընտրական հանդիպումները

Մարտի 25-ին եզրափակում ենք հանդիպումները նաև բաց տարածքներում. Արայիկ Հարությունյանը վաղաժամկետ դադարեցնում է նախընտրական հանդիպումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
 
«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում:
 
Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրեցինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Իսկ այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ ժամը 18:00-ին «Ավագյան-Արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ: Նախընտրական «ձևավորված ավանդույթ»-ի համաձայն՝ պատրաստվում եմ մի քանի ուշագրավ հայտարարություններ անել: Հանդիպմանը կարող եք հետևել իմ ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ տեսակապի միջոցով:
 
Առողջություն եւ խաղաղություն բոլորիս»,- գրել է Ա. Հարությունյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search