Artsakhpress

Քաղաքական

V-Dem-ի 2020 թվականի ժողովրդարավարության զեկույցը

«Ժողովրդավարության տարատեսակներ» (V-Dem) ինստիտուտը հրապարակել է ժողովրդավարության մասին զեկույցը:

V-Dem-ի 2020 թվականի ժողովրդարավարության զեկույցը

V-Dem-ի 2020 թվականի ժողովրդարավարության զեկույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տարբեր երկրների 3000 գիտնականներ ու փորձագետներ ստեղծել են ժողովրդավարության ամենամեծ տվյալների բազան 1789 թվականից մինչև 2019 թվականը: Ըստ V-Dem-ի տվյալների՝ ժողովրդավարացումը շարունակում է զարգանալ ամբողջ աշխարհում, բողոքի ցույցերը հասել են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին: Մարդիկ փողոց են դուրս գալիս հանուն ժողովրդավարության, մարտահրավեր են նետում բռնապետներին: Համաժողովրդական բողոքի ցույցերը վերջին տասը տարում նպաստել են էական ժողովրդավարությանը 22 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Թունիսում և Շրի Լանկայում, որոնք հասնել են ժողովրդավարական մեծագույն նվաճումների, փոխանցում է 1lurer.am-ը:
Այդ 22 երկիրը, գրեթե բոլորն ունեն փոքրաթիվ բնակչություն. Հայաստանը, Գամբիան, Վրաստանը, Թունիսը, Էկվադորը և այլն, որոնք, ըստ զեկույցի, միջազգային կամ տարածաշրջանային շատ փոքր նշանակություն կամ ազդեցություն ունեցող պետություններ են:
V-Dem-ինստիտուտը, այնուամենայնիվ, այս պետություններին համարում է հույսի ճառագայթներ, քանի որ նրանք ապացուցում են, որ ազատական ​​ժողովրդավարությունը մեռած չէ և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ ձգտում են ազատության ու հավասարության: Երկիր մոլորակի բնակիչները պահանջում են ավելի ժողովրդավարական ապագա:
V-Dem-ը նշում է, որ Հայաստանում ժողովրդավարության ակտիվիստներն այժմ կարող են հավաքել խաղաղ բողոքի ցույցերի պտուղները: 2019 թվականին լիարժեք իշխանության եկավ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search