Artsakhpress

Սփյուռք

«Հայաստանից ժամանած 30 հոգին տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում»

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետնների բնակիչները, որոնք մարտի 21-ին Վրաստան են մուտք գործել Հայաստանից՝ «Նինոծմինդա» անցակետով և ամբողջ օրը սպասել են վրանում, մնացել են Սամցխե-Ջավախքում:

«Հայաստանից ժամանած 30 հոգին տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում»

«Հայաստանից ժամանած 30 հոգին տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ախալքալաքի քաղաքապետարանից տեղեկացրին, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, «Նինոծմինդա» մաքսակետում Վրաստանի 30 քաղաքացիները, որոնք այսօր վերադարձել են Հայաստանից, առավոտվանից վրանում սպասում էին, թե երբ են գալու և իրենց տեղափոխելու կարանտինային գոտի:
Այսօրվանից սկսած` Վրաստան մուտք գործած մարդկանց կարտինային ռեժիմի տեղափոխումը պարտադիր է դարձել` անկախ այն բանից, թե որ երկրից են նրանք մուտք գործել: Արդյունքում, չկային բավարար հիվանդանոցներ, կենտրոններ և հյուրանոցներ, որոնք մինչ այժմ հայտարարված էին որպես կարանտինային գոտիներ: Սամցխե-Ջավախքում հյուրանոցները սկսել են վերածել կարանտինային գոտիների:
Ավելի վաղ Ախալքալաքի  Հանրային առողջապահության կենտրոնից-ից մեզ հայտնել էին, որ 16 հոգի` Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները, տեղափոխվելու են Բաթումի՝ կարանտինային գոտի, սակայն այդ մարդիկ չեն տեղափոխվել Բաթումի: Նրանց տեղափոխել են Ախալցիխեի հյուրանոցներ: Այս պահին տեղափոխվում է 6 հոգուց բաղկացած վերջին խումբը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ բոլորը կտեղավորվեն Ախալցիխեի լավագույն հյուրանոցներում:
«Դա արվում է բոլորի առողջության համար: Այս մարդիկ կտեղավորվեն լավագույն սպասարկում ունեցող հյուրանոցներում: Պարտադիր չէ, որ նրանք վարակակիր լինեն, դա արվում է կանխելու նպատակով: Նրանք այնտեղ 14 օր կանցկացնեն և եթե նրանց մոտ վիրուս չհայտնաբերվի՝ կգնան իրենց տներ», – ասում է Արմեն Մառանգոզյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search