Artsakhpress

Սփյուռք

Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական

Հայազգի մարզիկ, 1976 թվականին Երևանյան լճում տրոլեյբուսի խորտակման ժամանակ 20 հոգու կյանք փրկած Շավարշ Կարապետյանը ստանձնել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավարի խորհրդականի պաշտոնը:

Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական

Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է interfax.ru կայքը։
«Շավարշ Կարապետյանը հասարակական հիմունքներով նշանակվել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավարի խորհրդական: Նրա առջև դրված խնդիրներից է լինելու տարածաշրջանում սպորտի և ֆիզիկական կրթության զարգացումը»,– հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Կարապետյանը Բաշկորտոստանում կապրի։ 
«Ինչպես մեզ է հայտնի, նա ծրագրում է մոտ ապագայում Բաշկորտոստան տեղափոխվել»,– գործակալությանը հայտնել է զրուցակիցը։
Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին՝ Կիրովականում (ՀԽՍՀ): Ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և Երևանի գյուղատնտեսական համալսարանը։
Նա համարվել է աշխարհի ուժեղագույն սուզորդներից մեկը, դարձել է ջրասուզալող սպորտաձևում Եվրոպայի 13-ակի չեմպիոն, աշխարհի 11–ակի ռեկորդակիր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Տղամարդկության շքանշանով և «խեղդվողներին փրկելու համար» մեդալով։
1976 թվականի սեպտեմբերի 16–ին իր մարզական պրոֆեսիոնալ հմտությունների շնորհիվ 20 րոպեում կարողացել է 10 մետր խորությունից հանել Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի։ Այս դեպքից հետո վրա հասած հիվանդությունը հաղթահարելով՝ նա կարողացել է մեծ սպորտ վերադառնալ և Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնությունների ոսկե մեդալներ շահել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search