Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 29 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրաչ Գալստյանը ծնվել է 1991 թվականին, Գյումրի քաղաքում: 1997-2007 թթ. սովորել է Գյումրու №42 միջնակարգ դպրոցում։ 2007-2011 թթ. սովորել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։ 2012 թ. Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։ 2013 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 2014-2015 թթ. զբաղեցրել է վաշտի հրամանատարի պաշտոնը։ 2015 թ.-ից զբաղեցրել է  դասակի հրամանատարի պաշտոնը։
2016 թվականի ապրիլին Հրաչ Գալստյանը մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Զոհվել է ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը՝ Թալիշում հակառակորդի հատուկ գրոհայինների հետ մարտնչելիս: Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին, ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search