Artsakhpress

Տնտեսական

Ամբողջությամբ բավարարվելու են գարնանացան մշակաբույսերի հայտերը. Ժիրայր Միրզոյան

Արցախում գյուղատնտեսական աշխատանքները ժամանակագրական առումով բնականոն հունի մեջ են:

Ամբողջությամբ բավարարվելու են գարնանացան մշակաբույսերի հայտերը. Ժիրայր Միրզոյան

Ամբողջությամբ բավարարվելու են գարնանացան մշակաբույսերի հայտերը. Ժիրայր Միրզոյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ավելացրել, որ արդեն իսկ մեկնարկել են գարնանացանի ցանքսի աշխատանքները:

Նրա խոսքով՝ 20 000 հեկտարից ավելի գարնանացան 12 մշակաբույսերի հայտեր կան, որոնք ամբողջությամբ բավարարվելու են:

«Պետք է նշեմ, որ ներկայացված հայտերի քանակի և կանխատեսվող միջին բերքատվության դեպքում գարնանացան մշակաբույսերի մի քանի տեսակների, այդ թվում՝ սիսեռի, ոլոռի, ոսպի, լոբու և հնդկացորենի պարագայում ունենալու ենք ինքնաբավության ամենաբարձր աստիճանը: Այս պահի դրությամբ ունենք 70 հազար 500 հեկտարի վրա կատարված աշնանացան, որը թույլ է տալու մի քանի ամիս հետո ունենալ 65-70 հազար տոննա ցորեն, ինչն էլ 2 անգամ ավել է մեր ինքնաբավության մակարդակից»,- մանրամասնել է Ժ. Միրզոյանը:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ինքնաբավության մակարդակը բարձր է լինելու նաև անասնակերի պարագայում, քանի որ եգիպտացորենի, գարու, կորնգանի, առվույտի բավականին շատ դաշտեր են նախապատրաստվել, և արդեն իսկ մեկնարկել են ցանքսի աշխատանքները: Ժ. Միրզոյանը նշել է, որ իրենց դիտարկումներում առկա պաշարները բավարար են, և մինչև բերքահավաք այս առումով որևէ խնդիր չի լինելու:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search