«Ազատ հայրնեիք-ՔՄԴ» դաշինքը այսօր՝ փետրվարի 28-ին, Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվան նվիրված քայլերթ է կազմակերպել Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանից դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին: