Artsakhpress

Հասարակական

Առողջապահության նախարարությունում այսօրվանից ստեղծվել է շուրջօրյա հերթապահություն. Արայիկ Բաղրյան

Ընթացիկ տարվա հունվարի վերջից Արցախում գործում է օպերատիվ շտաբ, որը ղեկավարում է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Առողջապահության նախարարությունում այսօրվանից ստեղծվել է շուրջօրյա հերթապահություն. Արայիկ Բաղրյան

Առողջապահության   նախարարությունում  այսօրվանից   ստեղծվել  է շուրջօրյա  հերթապահություն. Արայիկ  Բաղրյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նրա խոսքով՝ Արցախում, սեզոնի հետ կապված, արձանագրվել է սուր շնչառական հիվանդությունների աճ:

«Մեր բնակչությանը տեղեկացնում ենք, որ պարբերաբար ԱՀ-ից նմուշառումներ ենք ուղարկում ՀՀ և մինչ այսօր կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել Արցախում»,-նշել է նախարարը:

Խորհրդակցության ժամանակ ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել պատկան մարմինների ղեկավարներին:

Առողջապահության նախարարը նշել է, որ իրենց կառույցը կհամալրվի անհրաժետ դեղորայքով, բժշկական պարագաներով, ինչպես նաև այսօրվանից ստեղծվել է շուրջօրյա հերթապահություն, որպեսզի անցակետերում ավելի ուժեղ հսկողություն իրականացվի:

«Հանրապետությունում սուր շնչառական վարակների դեպքերը սկզբնական շրջանում գրանցվել էին Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում, որտեղ դպրոց հաճախող 110 աշակերտից հիվանդ էր 40-ը: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ քննարկումից հետո համատեղ տարբեր օրերի իրականացրել ենք մոնիթորիգներ և դպրոցները փակելու որոշում կայացրել: Ներկայումս 232 դպրոցներից և 8 մանկապարտեզներից փակ են ավելի քան 90-ը: Հիվանդների մեծ մասը երեխաներ են, որոնք ունեին բարձր ջերմություն: Ներկայումս հանրապետությունում նկատելի է հիվանդության դեպքերի նվազում»,-ավելացրել է նախարարը:

Խոսելով հանրապետության դեղատներում դիմակներ չլինելու մասին՝ Ա. Բաղրյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի կարի ֆաբրիկան արտադրելու է անհրաժեշտ քանակությամբ դիմակներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, տրամադրվելու են քաղաքացիներին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search